Բաթումի պետական ​​համալսարանը շենքում ռումբի...

Բաթումի պետական ​​համալսարանն ահազանգ է ստացել շենքում ռումբի տեղադրման մասին: Ռումբի առկայության մասին տեղեկությունը կրթական հաստատություն է ուղարկվել էլ. փոստով: Համալսարանի ռեկտորը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքերով՝ նամակում նշված է, որ ռումբը պայթելու է 48 ժամվա ընթացքում: Թեև նա ահազանգը համարել է կեղծ, այդուամենայնիվ, համալսարանում տարհանման աշխատանքներ են սկսվել:

Նմանատիպ ահազանգ է հնչել նաև Թբիլիսիի թիվ 13 բազմապրոֆիլ մարզական բժշկական կենտրոնում: Կլինիկան նման բովանդակությամբ նամակ է ստացել էլեկտրոնային փոստով:

Կլինիկայի տնօրենի հայտարարությամբ՝ սակրավորները ժամանել են դեպքի վայր, սակայն զանգվածային տարհանման մասին հայտարարություն չի արվել, թեև շատերը լքել են կլինիկան: