«Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում է հավաքներ...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության որոշմամբ սահանված հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Պատգամավորը նշեց, որ նախագիծը մշակվել է արտախորհրդարանական գործընկերների՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ: