«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական...

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը քիչ առաջ հայտարարեց, որ քաղաքական բոյկոտ են անում և լքում են խորհրդարանը․«Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի փառատոն: Թեման այն մասին էր, որ ներդրումները Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, մենք այսօր լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք մեր հարցերը հղել կառավարությանը: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Աբովյանը: