«Բարդակ» փաբի սեփականատերը Արարատ Միրզոյանի և...

Մենք այսօր գրել էինք, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։

Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն  պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով։

Մեր հրապարակումը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է փաբի սեփականատեր Ազատ Գրիգորևիչը և գրել․«Իմ փաբն է ու իմ օրենքները։ Դուք գրեք, ես դեմ չեմ։ Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»։