Բաքվում ոստիկանությունը ցրել է թույլատրված նս...

Իշխանությունների կողմից թույլատրված Բաքվի քաղաքապետարանի դիմաց 15 ժամ տեւողությամբ նստացույցը վերածվել է այս ակցիային մասնակցող քաղաքացիների ծեծի, հայտնում է contact.az-ը:

«Ոստիկանության ուժեղացված վերակարգն ակցիայից մեկ ժամ առաջ արդեն թույլ չէր տալիս գնալ նստացույցի վայրը: Այնուհետեւ նրանք սկսեցին ցրել եւ ձերբակալել նրանց, ովքեր ցանկանում էին գնալ ակցիայի վայրը: Ոստիկանները գործում են կոպիտ եւ անկաշկանդ: Ակցիայի շրջանում ինտերնետն անջատված է, եւ լրատվամիջոցները չեն կարող ուղիղ ռեպորտաժ վարել: Ոստիկանների կոպիտ վերաբերմունքին են արժանանում նաեւ լրագրողները, նրանց խանգարում են աշխատել: Ակցիայի վայրում հավաքվել է մի քանի 100 մարդ, սակայն տեղի չի ունենում նստացույց, որպես այդպիսին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ նստացույցն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, որն ավարտվել է բանաձեւի հրապարակմամբ: Բանաձեւում իշխանություններին ներկայացվել են հավաքների ազատության ապահովման միջազգային պարտավորություններին եւ երկրի սահմանդրության նորմերին հետեւելու պահանջներ: Մասնավորապես՝ կոչ է պարունակվում չխոչընդոտել Բաքվում եւ երկրի այլ քաղաքներում իշխանություններին նախնական իրազեկմամբ կազմակերպվող նստացույցների, հանրահավաքների եւ երթերի անցկացմանը: Ոչ ոքի չկալանավորել, չտուգանել եւ աշխատանքից չհեռացնել բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով:

Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանները մինչեւ 50 մարդու փակուղի են մտցրել եւ լրատվամիջոցներ ներկայացուցիչներին թույլ չեն տվել այնտեղ գնալ: Մարդկանց այս խմբի շարքերում կեսը ընդդիմության հետ կապ չունի: Նստացույցի ժամանակ «օտարների» թվից մի քանի մարդ, որ կանգնած էին ոստիկանության աշխատակիցների կողքին, «Իլհամ Ալիեւ, մենք ձեզ հետ ենք» գրությամբ պաստառ են պահել, ինչը հարուցել է ցուցարարների վրդովմունքը: Նրանք պաստառը պատռել են: Ընդ որում՝ պաստառը պատռած 2 ընդդիմադրի ոստիկանները ձերբակալել են:

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Բաքվում հանրահավաք անցկացնելու մասին: