Բաքվում ներքին խնդիրները Երեւանի համար եւ ձեռ...

Ադրբեջանում, որքան էլ իշխող վարչակարգը փորձի գույները մեղմացնել, սակայն հետընտրական ցնցումները չեն դադարում։ Գրեթե ամենօրյա ռեժիմով այդ երկրի ԿԸՀ-ն չեղարկում է տարբեր ընտրատեղամասերում փետրվարի 9-ի համապետական արտահերթ պառլամենտական ընտրությունների արդյունքները։

Հասկանալի, էր որ որքան էլ Իլհամ Ալիեւը հայտարարի, որ եթե դժգոհություններ լինեին ընտրությունների արդյունքներից, քաղաքացիները կբողոքեին, ու փորձի հարցը ներկայացնել հատվածային տեղային կոնտեքստում, սակայն պարզ է, որ դժգոհությունները բավական խորն են ու ընդգրկուն։

Արդեն երեկ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ շատ շրջաններում քաղաքացիները դժգոհ են ոստիկանության աշխատանքից։ Պարզ է, որ նա փորձում է մանեւրել եւ փոքրիկ նահանջներով հասնել լիցքաթափման։ Սակայն սա բավական անկայուն լուծում է, քանի որ դժգոհությունները կարող են չափազանց խորքային լինել, իսկ բողոքի դրսեւորումները ավելի տարածվող։ Ադրբեջանում տիրող այս իրավիճակը եւ ձեռնտու է, եւ ձեռնտու չէ մեզ համար։ Մ

ի կողմից, ձեռնտու է, որովհետեւ սասանում է Ալիեւի վարչակարգի հիմքերը, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով նախադեպերը, նման իրավիճակներում Բաքուն փորձում է «թեժացնել» Ղարաբաղյան ճակատը եւ հարցերը դրանով լուծել։

Մի բան պարզ է, որ Եվրոպայի հետ կարծես թե կարողացել է ընդհանուր հայտարարի գալ, պատկերավոր ասած՝ փակելով եվրոպացիների աչքերը նավթով ու գազով։