Բաքվի արձագանքը՝ Փաշինյանի ստրասբուրգյան հայտ...

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն ու հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն կոչ է անում ՀՀ վարչապետ Փաշինյանին անհապաղ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ապահովելու համար ուժի չկիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

«Ի պատասխան առաջարկում ենք ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել անհապաղ դուրս բերելու համար հայկական զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից միջազգային հանրության պահանջների հիման վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը: