Բաքուն հրապարակել է Արցախի հիմնահարցի կարգավո...

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում սպասվող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նախօրեին՝ պաշտոնական Բաքուն խորհրդի մասնակիցներին է ներկայացրել Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իր տեսակետը:

Փաստաթուղթը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան էջում: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը «նախկինի պես հավատարիմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրոպայի հետ գործակցության շրջանակում:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներով, հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասվում է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ հակված է կարգավորման փուլային լուծման տարբերակին, որը «հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես Բուդապեշտի 199թ. գագաթնաժողովի որոշման վրա»: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ առաջին քայլը պետք է լինի «հայկական զինված ուժերի լիարժեք և առանց նախապայմանների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղ շրջանից և Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Դրան պետք է հաջորդի ադրբեջանցի «բռնի տեղահանված բնակչության» վերադարձը՝ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք պահպանմամբ, հավասար և ոչ խտրական հիմքի վրա, ասվում է փաստաթղթում:

Ամբողջական հոդվածն այս հասցեով