Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Բաքու մեկնելով` նրանք արդեն իսկ հարգանքի են արժանի

Բաքու մեկնելով` նրանք արդեն իսկ հարգանքի են արժանի

bakuՄի քանի օրից Բաքվում մեկնարկելու են առաջին եվրոպական օլիմպիական խաղերը: Դրան մասնակցելու է նաև Հայաստանը:
Ինչպես գիտենք, այդ որշումը չի տրվել հեշտ և չի ընդունվել միանշանակ: Հարցի նախապատմությունը այսպիսին էր. դեռևս ամիսներ առաջ, 2014 թ. Հոկտեմբերի 9-ին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ համատեղ ասուլիսում ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը որպես համաշխարհային օլիմպիական ընտանիքի անդամ կողմ է, որ Հայաստանը մասնկացի Բաքվի խաղերին: Դրանից հետո տարբեր լրատվամիջոցներով Ծառուկյանը ենթարկվեց հարձակման. շատերը իրենց դնելով ամենագիտակների և ամենահայրենասերների տեղ, դեմ էին խոսում այդ որոշմանը:
Ժամանակակից աշխարհում սպորտը շատ ավելին է, քան զուտ մարզական կյանքը: ՖԻՖԱ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ամենացայտուն օրինակն են: Մարզական մի ճյուղ` ֆուտբոլը դարձել է գերտերությունների բախման թատերաբեմ` լուծվում են պետական, միջպետական հարցեր: Հիմա մի պահ պատկերացնենք, եթե ՀԱՕԿ-ը և անձամբ Ծառուկյանը ընդունեին այլ, ավելի պարզ ասած` սխալ որոշում:
Այդ դեպքում Հայաստանը լինելու էր միակ պետությունը, որը բոյկոտում է Բաքվի խաղերը, Հայաստանը չէր ստանալու որևէ աջակցություն, որևէ երկրի կողմից: Հայաստանը լինելու էր միայնակ և մեկուսացված: Հայաստանը քննադատության էր ենթարկվելու համաշխարհային օլիմպիական կազմակերպությունների կողմից: Եւ ոչ ոք, չէր էլ փորձելու հասկանալ Հայաստանի դիրքորոշումը: Մեկ սխալ որոշմամբ մենք դառնալու էինք իզգոյ պետություն: Ու դա ամենևին չէր վերաբերելու միայն սպորտին: Եւ մենք սեփական մաշկի վրա կզգայինք, որ ժամանակակից աշխարհում սպորտը ավելին է…:
Ռուսաստանի Նախագահ Վլ. Պուտինը կոշտ քննադատության է ենթարկել ռուսական զլմ-ներին, ովքեր ֆինանսական ճգնաժամի պատճառով հրաժարվել են ձեռք բերել Բաքվի խաղերի հեռարձակման թույլտվությունը: Կարծում ենք, կարիք չկա բացատրելու, որ Պուտինը զուտ մարզական հարց չի բարձրացնում: Այն շատ ավելի խորը ենթատեքստ ունի: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հայ մարզասերները ունենալու են հնարավորություն հետևելու Բաքվի օլիմպիական խաղերին, եվ դա նույնպես հիմնականում Ծառուկյանի շնորհիվ :
Այսօր, հետադարձ հայացքով մենք կարող ենք արձանագրել, որ ընդունվել է միակ ճիշտ որոշումը, իսկ ամիսներ առաջ սխալ որոշման կողմնակիցները քիչ չէին: Հիմա մնում է միայն փաստել սա ու հաջողություն մաղթել մեր մարզիկներին: Բաքու մեկնելով` նրանք արդեն իսկ հարգանքի են արժանի:

Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիտվել է 26 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy