Բաքուն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու քաղաքական կամք չունի

բաքուՆոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ․  նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը՝ կազմակերպված «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակներում. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կարեն Միրզոյանն իր ելույթում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն և ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝  նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991 թ․ անկախության հանրաքվեին ընտրված և 2006 թ․ սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում։

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով