Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Հայհոյանք, ծեծ, սրբություններին կպչել». Օհանյանը՝ արատավոր բարքերի մասին

«Հայհոյանք, ծեծ, սրբություններին կպչել». Օհանյանը՝ արատավոր բարքերի մասին

seyran-ohanyanՄեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով վստահության մեխանիզմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախտել հրադադարի կնքված պայմանագիրը: Այս մասին այսօր ԳԱԱ-ում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե որքանով է պատերազմի վերսկսումը, նախարարը նշեց, որ պատերազմի վերսկսումը կախված է այն հարցից, որը կա ԼՂՀ հակամարտության հարց, որը կարևոր և սուրբ հարց է հայ ժողովրդի համար: «Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիմքում ընկած է քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով հարցի լուծումը գտնելը, որի հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման աշխատանքը և փոխադարձ համաձայնությունները»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով, երկու գործոն կա, որ ապահովում է ԶՈւ հաղթական ելքը. առաջինը մարդն է, զինվորը, որը որքան կրթված լինի, ունենա համապատասխան ունակություններ, պատրաստված լինի գաղափարապես, այնքան ավելի լավ կկատարի իր առջև դրված խնդիրները: Իսկ երկրորդ գործոնը զենք է, որից մի մասը ժառանգել ենք Խորհրդային միությունից, և նաև մեծ աշխատանքներ ենք տանում, առաջատար համապատասխան միջոցներ ունենալու և մեր հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար: Ըստ նախարարի, այս իրականության մեջ, ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Ես այդ պատրաստության գլխավերևում՝ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ու նրա ենթակա կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում: Բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել, որովհետև մենք ամեն ինչ անում ենք ազգային և միջազգային երաշխիքների ձևավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումները, բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- ասաց նախարարը:

Դիտվել է 175 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy