Գյումրու քաղաքապետը՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին

Գյումրու քաղաքապետը՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին «Ես ոչ մի անգամ հաճախակի չեմ փոխել, ես ընդամենը ԲՀԿ-ից դուրս եմ եկել որպես ապաքաղաքական կառույցի ղեկավար»:

«Ժամանակ» թերթը գրում է.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մոտ երկու ամիս է ինչ լքել է ԲՀԿ-ն և առանց կուսակցական պատկանելության է, ինչն է պատճառը, առաջարկ չկա՞. «Ոչ մի դեպքում, էս պահին ինձ պետք չի, որովհետև ինձ պետք է քաղաքը, ավելի շատ էս քաղաքականությունն է ինձ հետաքրքրում, քան ինչ-որ կուսակցության մեջ մտնել, այլ քաղաքականություն:

«Ժամանակ»-ի թղթակցի հաջորդ հարցին՝ հաճախ եք փոխում կուսակցությունը, հիմա դժվար չէ՞ առանց որևէ կուսակցության: «Ես ոչ մի անգամ հաճախակի չեմ փոխել, ես ընդամենը ԲՀԿ-ից դուրս եմ եկել որպես ապաքաղաքական կառույցի ղեկավար»:

Իսկ ՀՀԿ-ին անդամագրվելու ցանկություն չունե՞ք՝ հարցին էլ պատասխանել է. «ցտեսություն»:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով