2-ամյա Այխանը խեղդվել էր ծխից. հուզիչ նամակը բացահայտում է Բաքվի հրդեհի մանրամասները

1432198925_11328866_1092869494063655_1952749055_n
BAKU.WS-ի խմբագրությունը մի նամակ է ստացել, որում պատմվում է ողբերգական հրդեհի մասին, որը տեղի էր ունեցել Բաքվում 2015 թվականի մայիսի 19-ին:

 Նամակի հեղինակը 2-ամյա զոհ Այխան Նիգյարի մոր մտերմուհին է:

Politik.am-ը  ներկայացնում է  նամակի բովանդակությունը:

Իսկ հիմա անկեղծ ճշմարտությունը:
Փրկարարների մեջ իրոք հերոսներ կային,և պետք է խոնարհվել նրանց առաջ: Բայց ինչպե՞ս էր իրականում աշխատում ԱԻՆ-ը և փրկարարների մեծ մասը …
Եվ այսպես` ամեն ինչ հերթականությամբ:Երբ ամեն ինչ սկսվել է, Այխանը խնամողի հետ եղել է տանը և մինչև ժամը 12:00-ն ողջ են եղել ու հեռախոսով կապ են պահպանել Այխանի ընտանիքի հետ: Հրդեհի ընթացքում նրանք հեռախոսով հրահանգներ են ստացել և կատարել են այն ամենը ինչ ասվել է, գտնվել են լոգարանում և շնչել են խոնավ սրբիչի միջոցով: Սակայն նրանք զոհվեցին 7-րդ հարկում արգելափակված՝ օգնության սպասելով: Ինչ է կատարվել մինչև այդ, երբ երեխան դեռ ողջ էր:

Այխանի մայրը աղերսում էր փրկել երեխային, խնդրում էր և փորձում ինքնուրույն բարձրանալ: Նրա ամուսինը, եղբայրը և մյուս բոլոր բարեկամները հուսահատ փորձում եին ինքնուրույն մտնել վառվող շինություն, քանզի հեռախոսով լսվում էր փոքրիկ Այխանի լացի ձայնը: Սակայն ոստիկանությունը շրջապատել էր նրանց ու  ներս չԷին թողնում: Այո, անզեն մարդկանց ներս թողել չի կարելի, սակայն, երբ ուժերը չեն հերիքում մարդկանց տարհանել, ներս թողնել կամավորներին դա մարդասիրական քայլ է: Իսկ ուժերը իրոք չէին հերիքում, ժամում ընդամենը մի քանի մարդ էին փրկում:

Փրկարարներին հայտնում են բնակարանի համարը, որպեսզի նրանք գնան ու փրկեն Այխանին, սակայն նրանք վերադառնալով հայտնեցին, որ բնակարանի դուռը փակ է և այդ պատճառով չեն կարողացել դուրս հանել նրանց: Երկրորդ փորցի ժամանակ փրկարարները վերադառնալով հայտնեցին, որ երեխան փրկված է ու արդեն հիվանդանոցում է: Սակայն մայրը զգում էր, որ երեխան ներսում է:
Ավելի ուշ եկավ 1-ին կռունկը` մինչև 5-րդ հարկ բարձրացող, որը չէր հասնի Այխանին և խնամողին, որոնք 7-րդ հարկում էին: Որոշ ժամանակ անց եկավ ավելի բարձր կռունկ ու և պատուհանից դուրս բերեցին ընդհանրապես չայրված տղային, Այխանի մորը բռնել էին 5 ոստիկան, նրան թույլ չտվեցին տղայի հետ գնալ հիվանդանոց: Նույնիսկ չասացին թե որ հիվանդանոց են տանում:

Ծնողները գտան տղային դիահերձարանում: Այխանը խեղդվել էր ծխից:

Դիտվել է 119 անգամ
 


Այս թեմայով