Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ա...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: