Բակո Սահակյանը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։