Բակո Սահակյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգա...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար: