Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքն...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: