Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ...

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: