Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պատրաստ ե...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: 

Դատարանը նրանց դարձյալ տեղեկացրեց, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, այսինքն՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, նշեց, որ նրանք պարտավորել են երաշխավորել, որպեսզի ազատության մեջ գտնված ժամանակ Քոչարյանը պահպանի օրենքով սահմանված ընթացակարգը, տեղեկացրել է նաև հնարավոր ֆինանսական կորուստների մասին:

Արցախի ներկա և նախկին նախագահները վերահաստատեցին, որ իրենք տեղյակ են ու պատրաստ ստանձնել այդ պատասխանատվությունը և ստորագրել երաշխավորագրերը: