Բախումներ Բեյրութում՝ հակակառավարական ցուցարա...

Հակակառավարական ցուցարարների եւ շիական «Հեզբոլլահ» կուսակցության եւ «Ամալ» շարժման կողմնակիցների միջեւ կիրակի լույս երկուշաբթի գիշեր բախումներ են տեղի ունեցել Բեյրութում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ հավաքվածները միմյանց վրա քարեր են նետել։ Անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ նրանց ցրելու համար։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ մոտ հինգ մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։

Բողոքի զանգվածային ակցիաների ալիքը Լիբանանում սկսվել է հոկտեմբերի 17-ին եւ հանգեցրել կոալիցիոն կառավարության հրաժարականին՝ Սաադ Հարիրիի գլխավորությամբ, որն այժմ կատարում է վարչապետի պարտականությունները։