«Ամենակարող» Հայկազ Բաղմանյանն ուզում է դառնալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

«Ամենակարող» Հայկազ Բաղմանյանն ուզում է դառնալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ «Բաղմանյանին գովերգելով են զբաղված Տավուշի եւ Գեղարքունիքի զինկոմները»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ-լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղմանյանին գովերգելով են զբաղված Տավուշի եւ Գեղարքունիքի զինկոմները, որոնք համապատասխան հող են նախապատրաստում տարածաշրջանում վերջինիս վարկանիշը բարձրացնելու համար:
Մեր տեղեկություններով՝ նրանցից հետ չի մնում նաեւ ինքը՝ Հայկազ Բաղմանյանը: Նա իր մերձավորների շրջանում մշտապես անկեղծանում է՝ ասելով, որ ամեն ինչի հասել է իր բացառիկ ունակությունների շնորհիվ, որ ինքն ամենակարող է եւ կձգտի ու կհասնի նաեւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով