VIDEO. Բացառիկ նկարահանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված հանցախմբի առանձնատանը

БезымянныйՆորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի` զինված հանցավոր խմբավորմանը վարձով տրված առանձնատան սեփականատերը տունը վարձակալության էր հանձնել մեկ ամսով: Վարձակալները խնդրել էին բնակվել մի քանի օր ավելի: Այս մասին լրագրողներին պատմեց տան սեփականատիրոջ քույրը` Գայանե Հախվերդյանը: Սեփականատերը կանչվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: «Քույրս ֆինանսական խնդիրներ ուներ. երեխան սովորում է պոլիտեխնիկական համալասարանում, պետք է ուսման վարձը վճարեր, այդ պատճառով տունը վարձով էր տվել և բնակվում էր մորս տանը»,- պատմել է Հախվերդյանը:

Դիտվել է 292 անգամ
 


Այս թեմայով