Բացահայտվել է թմրամիջոցների համացանցային վաճա...

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք:

Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ «ՄԴՄԱ-2201» տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր քրեական գործ:

Հետագա միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները ստացան օպերատիվ նոր տվյալներ: Օգոստոսի 21-ին մայրաքաղաքի Ճառագայթային փողոցի մի շենքի իր բնակարանից, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի: Տվյալները, որ հենց նա է համացանցի միջոցով թմրանյութ վաճառել մայիսի 12-ին բերման ենթարկված 27-ամյա երիտասարդին՝ հաստատվեցին:

Արաբկիրի քննչական բաժին ներկայացված 22-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ինտերնետային կայքերի միջոցով երեք անգամ ինքն է իրացրել վերոնշյալ թմրամիջոցը:
Երիտասարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: