Բացահայտվել է «Օրենքով գող» Անդիկի սպանությու...

Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի սպանությունը:

Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի ծառայողների և քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի: Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 
Քննությունը շարունակվում է:

Առավել մանրամասն` առաջիկայում:

ՀՀ ոստիկանություն