ԱԺ-ում ընդունել են կարևոր որոշում, որը ՀՀ-ում...

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․«Պետական կառավարման ողբալի որակի ցցուն վկայությունն է կառավարիչներից մեկի այս գրառումը:
Պարզվում է կառավարիչն ընդունել է մի շատ կարևոր որոշում, որը ՀՀ-ում ընդունվել էր դեռևս 2004 թվականին, այն էլ` աշխատանքային օրենսգրքով:

Աշխատանքների արդյունավետության բարձրացման համար կիրառելի առաջարկություններ ներկայացնելը ենթակա է խրախուսման: Մոտիվացիայի այս մեթոդը կիրառվում էր նույնիսկ Սովետական Հայաստանում:

Աշխատանքներում թերանալու պատճառով խրախուսման չարժանացնելը ամենապրիմիտիվ տրամաբանությունից բխող իրականություն է, որի համար «կարևոր որոշում» ընդունելու անհրաժեշտություն երբեք չի լինում: Իսկ հակառակն անելն ընդամենը հիմարություն կլիներ:

Կեղծ արժեքներ սահմանելու պրիմիտիվ մոլուցքն այնպես է խժռել նոր ժամանակների կառավարիչներին, որ «աշխատանքների արդյունավետության բարձրացում» կառավարման պրիմիտիվ ու պարտադիր կատարման ենթակա նպատակը նկարագրվում է բազմաթիվ ճոռոմ բառերով, որոնց հանրագումարն, անկախ թվարկված բառերի քանակից, հավասար է սոսկ արդյունավետության բարձրացմանը:

Ու այս անհեթեթ գրառման վերջաբանում կառավարիչը հպարտորեն հայտնում է, թե նոր ժամանակներում հին աշխատելա(վ)ոճը համարում են անընդունելի: Կլինի՞ նախ աշխատելավոճ բառի ճիշտ գրելը սովորեք:

Իսկ, որ ամենամեծ զավեշտն է, կրկին օգտագործվում է «հերթական պարգևատրում» անհասկացությունը:

Հ.Գ. Լավրովը հենց այսպիսի երևույթների համար էր ասում. դեբ... բլյա...»։