ԱԺ-ում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է խորհրդարանում իրենց նախարարությանը հաճախ հիշատակելու պրակտիկային:

«Ազգային ժողովում ուրիշ հերոս նախարարության անուն չգիտեն, ի՜նչ լինի, մեր նախարարությունն են օրինակ բերում:

Հարգելի պատգամավորներ, ասեմ, որ կան նաև հետևյալ 11 նախարարությունները`

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: