ԱԺ-ում ստեղծվեց Երևանի քաղաքապետարանին տրամադ...

Ազգային ժողովում այսօր ստեղծվեց սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները քննող հանձնաժողով, ինչը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն ստեղծվում է ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրություններով։

Խնդիրը վերաբերում է նրան, որ ըստ Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ այդ նվիրատվությունների ընդունման մեջ կոռուպցիոն ռիսկեր կան։ ԼՀԿ անդամները տարակուսելի են համարում այն, որ նվիրատվությունները գաղտնի են պահվել, իսկ նվիրատուների շարքում նշվում է գործարար Սամվել Ալեքսանյանի անունը։