ԱԺ-ում քննարկվում է մերսման սրահների վերաբերյ...

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի (ԲՀԿ) և Հովհաննես Հովհաննիսյանի («Իմ քայլը») նախագիծը, որով սահմանափակումներ են ցանկանում մտցնել մերսման սրահների գործունեության մեջ։ Քննարկումը, սակայն, ընթանում է կիսադատարկ դահլիճում։

Օրենքի նախագծով նախատեսվում է արգելել այդպիսի օբյեկտների գործունեությունը բազմաբնակարան շենքերում՝ բնակելի և ոչ բնակելի տարածքներում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, առողջապահական հիմնարկների տարածքում։

Ավելին, նախատեսվում է, որ մերսման սրահի գործունեության համար պետք է տրվի թույլտվություն համայնքի ղեկավարի (քաղաքապետի) կողմից։ Ինչ վերաբերում է մերսման արհեստավարժ ծառայություններին, այս կարգավորումը նրանց չի վերաբերի։