ԱԺ պատվիրակությունը «թռել» է միջազգային ֆորու...

Մոսկվայում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից:

Նշենք, որ Հայաստանը համաժողովին նույնպես ներկայացված է բավականին մեծ թվով պատվիրակությամբ. այս համաժողովին, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած ամենակարևոր սեկցիայում, որը կոչվում էր «Միջազգային անվտանգություն», քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ են ունեցել՝ տարածելով ադրբեջանական պրոպագանդայի ընդհանուր մեսիջները:

Հետաքրքիր է, որ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունից ոչ ոք ներկա չի եղել այդ նիստին և նախապես չի գրանցվել ելույթի համար: Համաժողովի ժամանակ իրավիճակը փրկել է Աշոտյանը, և հենց նա է պատասխանել ադրեբաջանցի գործիչների մեղադրանքներին։

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչու՞ է պետությունը միջոցներ ծախսել, որպեսզի ԱԺ պատվիրակությունը հասնի Մոսկվա, եթե խորհրդարանականները չեն մասնակցում կարևոր միջոցառումների։