ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ որ...

Խորհրդարանում պատգամավորների միջև վիճաբանությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական միջոց՝ մինչև այսօրվա նիստի ավարտը զրկել դահլիճում լինելու իրավունքից։