ԱԺ-ն ընդունեց սեղմված բնական գազի մասին նախագ...

Այսօր Ազգային ժողովը միաձայն՝ 107 կողմ ձայնով երկրորդ ընթեցրմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի՝ նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է: Ընդունված նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Ստացվում է՝ 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ: Այժմ 1000 մ3-ն արժե 25000 դրամ:

Փոփոխությամբ նախատեսվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերն ու բարձրացնել ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը: