ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միջնորդավորվա...

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԼՀԿ խմբակցության կողմից։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր,  2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։ Այս նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է քաղաքացիներին առաջարկվող միջնորդավորված  «վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդներն արգելել։