ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը անվստահութ...

Մոտ ժամանակներս Ազգային Ժողովում տեղի կունենա ՍԴ դատավորի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրությունը։ Գրիգորյանին արդեն երկրորդ անգամ առաջադրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ժամանակին Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում համարել է ոչ լեգիտիմ․«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին:

․․․․Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,-հայտարարել էր Գրիգորյանը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր ուժերը կարծես հակված չեն կողմ քվեարկել Վահե Գրիգորյանին։ Ընդդիմադիր ուժերը հիշեցնում են Վահե Գրիգորյանի հայտարարությունները նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության  մասին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ եթե նախագահը լեգիտիմ չէ, ապա իր ներկայացրած թեկնածուն ևս լեգիտիմ չէ, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Վահե Գրիգորյանը հեղինակազրկել է նախագահի ինսիտուտը, որը հարված է մեր պետությանը։

Մնում է իշխող ուժը։ Եվ եթե Վահե Գրիգորյանի հայտարարություններից հետո իշխող «Իմ քայլը» կողմ քվեարկի նրա թեկնածությանը, ապա կստացվի, որ նարնք ավտոմատ անվստահություն են հայտնում նախագահ Արմեն Սարգսյանին։ Դա կլինի նաև իշխող ուժի պաշտոնական վերաբերմունքը նախագահ Արմեն Սարգսյանին, որից հետո լավագույն լուծումը կմնա նախագահի հրաժարականը։