ԱԺ-ի մոտ ևս աղբահանությունը պատշաճ չի իրականա...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով.

«Տևական ժամանակ է այս աղբակույտն այս վիճակում է։ Ո՞վ է սրա պատասխանատուն` ԱԺ աշխատակազմը, Երևանի քաղաքապետարանը, թե Կենտրոն Վարչական շրջանի ղեկավարությունը։ Հետաքրքիր է` ամեն անգամ ինչ-որ մեկը պետք է գրի՞, որ հավաքեն, թե այնուամենայնիվ կսկսեն հետևողական լինել ԱԺ-ի ընդունարանի դռան դիմաց գտնվող աղբամանին... և ոչ միայն ԱԺ-ի»։