Ազգային ժողովը զբաղված չէ լավ բանով. Պարույր...

«Արդեն մեկ ու կես տարի է մենք ապրում ենք մերժված ռեժիմի կողմից ապօրինաբար ընդունված Սահմանադրության պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Խոսելով, «Իմ քայլ»-ի այն նախաձեռնությունից,որով իրենք սկսել են գործընթաց՝ դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, Հայրիկյանը պատասխանեց. «Լավ բանով զբաղված չեն, յուրաքանչյուր կառույց պետք է իր գործունեությամբ զբաղվի: Դա նույնն է, որ ՍԴ նախագահն ասի՝ ԱԺ նախագահն իր տեղում չէ և պետք է փոխել նրան»:

«Շատ վտանգավոր է, երբ իշխանության մի ճյուղը փորձում է միջամտել մյուս ճյուղի ներքին կանոնադրությունն ու գործերին»,-ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսեց երևույթի վտանգավոր հետևանքների մասին: