«Ազգային ժողովի ներքին էլեկտրոնային ցանցն ի ս...

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես գիտեք, աշխատակազմի ղեկավարությունը ստանձնելուց հետո թվային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ Ազգային ժողովում հռչակել ենք առաջնահերթություններից թերևս ամենակարևորը:

Եվ այսպես, մեծ հպարտության ցանկանում եմ ներկայացնել հեղափոխական բազիսային հետևյալ փոփոխությունները․

ՀՀ Ազգային Ժողովի սերվերային տնտեսությունում 2011թ․ ից վեր շահագործվում է թվով 11 սերվեր, որոնք բարոյապես և որոշ դեպքերում ֆիզիկապես մաշված են։ 2019թ․ ձեռք է բերվել երկու նորագույն սերվեր, ինչպես նաև տվյալների պահոցով և կարգավորիչներով նոր սերվերային համակարգ: Այս նորագույն համակարգն իր արագագործությամբ և հզորությամբ գերազանցում է նախորդներին՝ այսպիսով իջեցնելով հետագա սպասարկման և ամորտիզացիոն ծախսերը։ Այն նաև ապահովում է աշխատանքի անընդհատություն և տվյալների պաշտպանություն կորստից։ Ձեռք են բերվել նաև օգտագործվող windows server-ների լիցենզիաներ։

ՀՀ Ազգային ժողովի ներքին էլեկտրոնային ցանցը ի սկզբանե կառուցված էր պղնձային մալուխներով և ոչ պրոֆեսիոնալ, բարոյապես մաշված ցանցային սարքավորումներով, որոնք չեն համապատասխանել ժամանակակից ոչ մի պահանջների։ 2020թ․ անցկացվել է ֆիզիկապես պարզեցված նոր ցանցը, որտեղ կիրառվել են օպտիկամանրաթելային և պրոֆեսիոնալ ցանցային սարքավորումներ, ինչի շնորհիվ 100 ԱՆԳԱՄ մեծացել է կապի արագությունը շենքի ներսում։ Խելացի՝ սմարթ կարգավորումների շնորհիվ բարձրացել է տեղեկատվության պաշտպանությունը ցանցի ներսում և բեռնաթափվել է ավելորդ ծանրաբեռնվածությունը։

Այս երկու համակարգը հանդիսանում են ԱԺ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ենթակառուցվածքի հիմնական բազան, որի վրա արդեն զարգացվելու է ՏՏ ծառայությունների ողջ համակարգը և կառուցվելու է փոխինտեգրված E-parliament համակարգը»։