Ադրբեջանական զինուժը պատրաստվում է ծանր տեխնիկայի միջոցով հրետակոծել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Tanks«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ: Մտահոգություն կա, որ ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել եւ հետագայում հրետակոծել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 781 անգամ
 


Այս թեմայով