Այս պարզունակ գործելաոճը ակտիվացնելու է Փաշին...

«Քոչարյանի աջակիցներից մի քանի հոգու բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին` բացատրություն վերցնելու համար, թե ինչու են դատարանի բակում վուվուզելներ փչել:
Ըստ ոստիկանության՝ ահազանգը եղել է դատարանից, իբրև թե, վուվուզելների ձայնը խոչընդոտում է դատական համակարգի բնականոն գործունեությանը»- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Քաղաքացիական հարթակ» ՀԿ-ի ղեկավար Աղվան Պողոսյանը: 

Politik.am-ի հարցին` ի՞նչ մեկնաբանություն կտա դեպքին, արդյո՞ք սա երկրում գործող երկակի ստանդարտների մասին չի վկայում, Պողոսյանը պատասխանեց` սա նշանակում է ՀՀ-ում արդար դատական համակարգ չի գործում, կա Նիկոլ Փաշինյանի իշխանություն, որը ոստիկանությանը դարձրել է իր անձնական գործիքակազմը և ճնշումներ է գործադրում. 

«Տևական ժամանակ է երկրում տիրում է հետևյալ ընթացակարգը` ով քայել է Նիկոլ Փաշինյանի հետ, նա անսահմանփակ լիազորություններ ունի, իսկ ով նրա դեմ է կամ քննադատության է ենթարկում, հայտնվում է իշխանական համակարգի թիրախում:

Ինչպե՞ս է ստացվում, որ գործադիրի ղեկավարը` վարչապետը, հրապարակային ցուցում է տալի շրջափակել դատարանները, ահազանգ չի լինում, իսկ վուվուզել փչելուց դատական համակարգի բնականոն գործունեությունը խաթարվում»- ասաց Աղվան Պողոսյանը: 

Վերջինս կարծում է` այս  պարզունակ գործելաոճը ակտիվացենելու է Փաշինյանի ընդդիմախոսներին: