Այսօր թեստավորում չի լինելու

ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է․«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»։