Այսօր կկայանա Մոսկվա-Երևան երկրորդ չարթերային...

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարթերային թռիչքը՝ WZ4323, Red Wings ավիաընկերությունը կիրականացնի այսօր ժամը 15։40-ին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում:

«Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած)», - փոխանցում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր», - նաև ասված է գրառման մեջ: