Այս տարի Արմավիրում ծիրան կլինի՞. կարկտահարու...

Արմավիրի մարզի 11 համայնքում կարկտահարություն է տեղի ունեցել, որոնցից, մեր կանխատեսումներով, վնասներ կլինեն 5-6 համայնքում՝ փոքր տարածությունների վրա, որտեղ կա կաղամբ, սոխ, կարտոֆիլ: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած կարկուտի հնարավար վնասներին:

«Փարաքարում, Պտղունքում, Մուսալեռում հիմնականում  ծիրանենիներ են, բայց չեմ կարծում՝ ծիրանենիներին վնաս լինի, քանի որ եթե ծիրանենիների փոշոտված ծաղիկների 3%-ն էլ մնա ծառերի, ճյուղերը բերքից կկոտրվեն: Բայց ծիրանենիների հետ կապված վնասի չափը կորոշենք երկուշաբթի-երեքշաբթի օրերին»,-նշեց Այվազյանը: