Այս տարի 17 հազար ՀՀ քաղաքացի ռուսական անձնագ...

Այս տարի Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը 285 000 մարդու շնորհել քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրության՝ ՌԴ քաղաքացիություն ստացած արտասահմանցիների մեծ մասն ուկրաինացիներ են, նրանց թիվը 146 000 է: Նրանց մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի շրջանի բնակիչներ են, որոնց համար վերջերս պարզեցվել է ռուսական անձնագիր ստանալու կարգը:

Ռուսական անձնագիր շատ են ստացել նաև Ղազախստանի (35 000), Տաջիկստանի (30 000), Հայաստանի (17 000), Ուզբեկստանի (14 000) և Մոլդովայի (11,5 հազար) քաղաքացիները: