Այս պահին կարևորն այն է, որ Քոչարյանն ազատ ար...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը, որով որպես մեղադրյալներ, անցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նիստից առաջ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ գործընթացի մասին որևէ գնահատական չի կարող տալ՝ հավելելով՝  այս պահին կարևորն այն է, որ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի, և նա ազատ արձակվի կալանքից։

«Մնացածը կլսեք դատարանում»,- ասաց նա: