Այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է․...

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Այս մասին Ապրիլյան պատերազմի թեմայով իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը։

«Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ: Սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին: Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը:

Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին»,- գրել է Ղուլյանը։