Այս գործընթացը ուղղված չէ հենց Թովմասյանի դեմ...

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը իրականացվում է Սահմանադրական կարգով, սահմանված ընթացակարգով: Այս մասին ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Նախագիծը Աժ-ինն է, բայց որոշումը ՍԴ-ինն է լինելու: Իհարկե, փորձ է կատարվում այս ամենի մեջ քաղաքական գործընթացներ տեսնել, մանիպուլյացիաներ անել: Բայց վստահեցնում եմ, որ մենք ընտրել ենք իրավական ուղին: Այս նախագիծն ինքնանպատակ չէ: Մեր խմբակցության մոտ կասկածներ էին առաջացրել ՍԴ-ում կայացված վճիռների արդարացիության մեջ: Այսինքն՝ այս գործընթացը ուղղված չէ հենց Թովմասյանին»,- ասաց նա: