«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարո...

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Փայլանը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:

Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել… Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»: