Home » Real Politik » Վարուժան Ավետիսյանի կնոջն ու դստերը բերման են ենթարկել

Վարուժան Ավետիսյանի կնոջն ու դստերը բերման են ենթարկել

varujan«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործողություններին մասնակցող Վարուժան Ավետիսյանի կնոջը և դստերը բերման են ենթարկել՝ զենք զինամթերք ու պայթուցիկ սարքեր պահելուն օժանդակելու կասկածանքով, «Ազատությանը» տեղեկացրեցին ոստիկանությունից։

Հետաքրքիր է, որ ժամեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Հիմա շատ լուրջ հարց. Զինված ահաբեկիչների ձեռքով սպանված հայ սպայի՝ Արթուր Վանոյանի տղան, կարո՞ղ է ապստամբել և ավտոմատով պատանդ վերցնել Արեգ Կյուրեղյանի մայրիկին, Ժիրայր Սեֆիլյանի կնոջն ու երեխաներին, թե «ապստամբել» թույլատրված է միայն Ժիրոյին…»:

Իհարկե «Սասնա Ծռեր» խմբի անդամներից մեկի՝ Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամներին պատանդ չեն վերձրել սպանված ոստիկան Արթուր Վանոյանի տղան, բայց կարծես նախկին խորհրդականի խորհուրդը ինչ որ իմաստով աշխատել է:

Դիտվել է 488 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy