Աղետն արդեն անդառնալի է. Տիգրան Ուրիխանյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու կառավարության ձեռնարկած քայլերին:
 
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այո՜, և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։
 
Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։
Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով։