Ավտովթարների կանխարգելման անհրաժեշտությունը հ...

«Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները, ակնհայտ է դառնում որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար», - այսպիսի հայտարարություն է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

Նա նշել է՝ վստահ է, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:

«Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ուստի, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար»,-։