Ավտովթարից ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել

Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։

Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը, որն էլ հղում է անում երկրի պաշտպանության նախարարությանը։

Մահացածներից նշվում է միայն 1956թ. ծնված Յուսուբով Մանաֆ Նյուսուբաթ օղլուի (Yusubov Mənaf Nüsubət oğlu) անունը, սակայն չի նշվում, արդյո՞ք Յուսուբովը զինվորական էր, թե քաղաքացիական անձ։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ևս երկու անձ ծանր վնասվածքներ են ստացել, սակայն հայտնի չէ նրանք քաղաքացիական անձինք են, թե զինվորական։ Վիրավորներն են՝ 1984թ. ծնված Ալիև Ռամիլ Գյուլհասան օղլուն (Əliyev Ramil Gülhəsən oğlu) և 1991թ. ծնված Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğludur)։

Այս պահին վթարից այլ մանրամասներ հայտնի չեն։